«Իմ անմիջական ցուցումով որոշումներ են կայացվել՝ արյունահեղությունից խուսափելու համար»․ Պուտին

Հունիսի 26-ի երեկոյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուղերձով դիմել է ժողովրդին, որի ընթացքում անդրադարձել է «Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինի կազմակերպած զինված խռովությանը։

«Խռովության կազմակերպիչները դավաճանել են ոչ միայն իրենց երկրին ու ժողովրդին, այլև նրանց, ում ներքաշել են հանցագործության մեջ։ Զինված խռովությունն ամեն դեպքում կճնշվեր: Սահմանադրական կարգի ապահովման հստակ դիրքորոշում են որդեգրել հանրությունը, կուսակցությունները, կրոնական կազմակերպությունները, ողջ հասարակությունը»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ «Վագների» մարտիկները կարող են պայմանագիր կնքել ՌԴ ՊՆ-ի հետ` հայրենիքին ծառայություն մատուցելու համար, իսկ ցանկացողները կարող են մեկնել Բելառուս:

Ուղերձում Ռուսաստանի Դաշնության նախագահը, առանց անուններ տալու, հայտարարել է, որ խռովության կազմակերպիչները դավաճանել են իրենց երկիրը, ժողովրդին և «հանցագործության մեջ ներքաշվածներին»։

«Զինված խռովությունն ամեն դեպքում կճնշվեր։ Խռովության կազմակերպիչները, չնայած ադեկվատության կորստին, չէին կարող դա չհասկանալ»,- ասել է Պուտինը:

Ռուսաստանի Դաշնության նախագահի ելույթը տևել է հինգ րոպեից մի փոքր ավելի։ Նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հրապարակելով Պուտինի ելույթը, ասել է, որ «այդ հայտարարությունները, առանց չափազանցության, կորոշեն Ռուսաստանի ճակատագիրը»։

Ուղերձն ամբողջությամբ՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել