ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահեցրել է, որ հավաքական Արևմուտքը ներգրավված չի եղել Ռուսաստանում խռովության փորձին, փոխանցում է ТАСС-ը։
«Մենք հստակ հասկացրեցինք, որ ներգրավված չենք: Մենք դրա հետ կապ չունենք: Դա ներքին ռուսական համակարգի պայքարի մի մասն էր»,- ասել է Բայդենը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը։
Միաժամանակ նա ասել է, որ Վաշինգտոնը, անկախ Ռուսաստանում հետագա զարգացումներից, կշարունակի օգնություն ցուցաբերել Ուկրաինային։ Բայդենը նշել է, որ այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ նրանց միջև կայացած վերջին հեռախոսազրույցի ժամանակ։
Նրա խոսքով, ԱՄՆ-ը պատրաստ էր տարբեր սցենարների։