Որո՞նք են մաքսային ռեժիմները

Օրենքով սահմանվում են հետևյալ մաքսային ռեժիմները`

ա) ներմուծում` ազատ շրջանառության համար.
բ) վերաներմուծում.
գ) տարանցիկ փոխադրում.
դ) ներմուծում մաքսային պահեստ.
ե) ներմուծում անմաքս առևտրի խանութ.
զ) ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար.
է) ժամանակավոր ներմուծում.
ը) ժամանակավոր արտահանում.
թ) ներմուծում ազատ մաքսային պահեստ.
ժ) ժամանակավոր արտահանում` վերամշակման համար.
ժա) արտահանում` ազատ շրջանառության համար.
ժբ) վերաարտահանում.
ժգ) սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության.
ժդ) ոչնչացում.
ժե) ներմուծում ազատ տնտեսական գոտի:

Օրենքով կարող են սահմանվել այլ մաքսային ռեժիմներ:

Անկախ ապրանքների և տրանսպորտային միջոցների բնույթից և քանակից` անձն իրավունք ունի ընտրել կամ փոխել մաքսային ռեժիմը, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:
Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման համար սահմանված մաքսային ռեժիմը կարող է փոփոխվել դրանց` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով բացթողումից հետո այն ժամանակահատվածում, որի ընթացքում օրենքի համաձայն դրանք գտնվում են մաքսային հսկողության ներքո:

Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման համար սահմանված «ներմուծում ազատ մաքսային պահեստ» և «ներմուծում ազատ տնտեսական գոտի» մաքսային ռեժիմները կարող են փոփոխվել դրանց՝ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով բացթողումից հետո այն ժամանակահատվածում, որի ընթացքում դրանք համապատասխանաբար պահպանվում են ազատ մաքսային պահեստում կամ գտնվում են ազատ տնտեսական գոտում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել