Գյուղատնտեսական նշանակության հողեր են համարվում գյուղատնտեսական կարիքների համար առանձնացված և գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման, բազմամյա տնկարկների հիմնման, խոտհնձի, անասունների արածեցման, ինչպես նաև գյուղատնտեսական այլ նպատակների համար նախատեսված հողատեսքերը:
Գյուղատնտեսական նշանակության հողերը, ըստ հողատեսքերի, բաժանվում են`
1) վարելահողերի.
2) բազմամյա տնկարկների.
3) խոտհարքների.
4) արոտավայրերի.
5) այլ հողատեսքերի:
Գյուղատնտեսական հողատեսքերը ենթակա են հատուկ պահպանության: Այդ հողերի փոխադրումը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի թույլատրվում է բացառիկ դեպքերում:
Գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման կարգը որոշում են հողամասերի սեփականատերերը, օգտագործողները` հողերի բնական գյուղատնտեսական շրջանացման, հողերի օգտագործման սխեմաներին և հողաշինարարական այլ փաստաթղթերին ու նորմատիվ իրավական ակտերին համապատասխան:
Գյուղատնտեսական բարձրարժեք հողատեսքերի փոխադրումն ավելի ցածրարժեք հողատեսքերի իրականացվում է համայնքի ղեկավարի թույլտվության հիման վրա` կառավարության սահմանած կարգով: