ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 25-ին, կազմել է 386.40 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.46 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 414.34 դրամ (նվազել է 0.70 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 477.59 դրամ (նվազել է 0.24 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.82 դրամ (մնացել է անփոփոխ):