Հոգեկան խանգարումներով տառապող անձանց հեռախոսազանգերի վերաբերյալ

Հոգեբուժական կազմակերպություններն իրենց տարածքում տեղադրում են առնվազն մեկ տաքսոֆոն հոգեկան խանգարումներով տառապող անձանց համար հասանելի վայրում: Հեռախոսային խոսակցության վճարումները, գործող սակագներին համապատասխան, կատարվում են տվյալ անձի հաշվին:

Հոգեբուժական հաստատության ադմինիստրացիան հոգեկան հիվանդների համար հասանելի վայրում պետք է փակցնի հեռախոսային խոսակցությունների սակագները:

Հոգեբուժական կազմակերպություն տեղափոխվող յուրաքանչյուր անձ իրավունք ունի կատարելու առնվազն մեկ անվճար հեռախոսազանգ հանրապետության տարածքում:

Հոգեբուժական կազմակերպություններն իրենց տարածքում տեղադրում են առնվազն մեկ փոստարկղ: Հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան խանգարումներով տառապող անձին պետք է հասանելի լինի փոստարկղից օգտվելը: Հոգեբուժական կազմակերպության ադմինիստրացիան հոգեկան հիվանդների համար հասանելի վայրում պետք է փակցնի փոստային ծառայությունների սակագները:

Հոգեբուժական կազմակերպությունում գտնվող անձն իրավունք ունի իր միջոցների հաշվին նամակագրական (փոստային) կապ հաստատելու ցանկացած անձի հետ: Հոգեբուժական կազմակերպությունն ապահովում է նամակագրական կապի միջոցով հաղորդակցվելու հասանելիությունը հոգեկան խանգարումներով տառապող անձի համար: Հոգեբուժական կազմակերպության ադմինիստրացիան ապահովում է հոգեբուժական կազմակերպությունում գտնվող անձի գրած նամակների փոխանցումը փոստային ծառայությանը և փոստային առաքման անդորրագրի հանձնումը հոգեբուժական կազմակերպությունում գտնվող անձին, ինչպես նաև փոստով ստացված, չբացված նամակների հանձնումը հոգեկան խանգարումներով տառապող անձին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել