Սահմանապահ զորքերի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավական պաշտպանվածությունը

Պետական սահմանի պահպանության խնդիրները լուծելիս սահմանապահ զորքերի զինծառայողներն իշխանության ներկայացուցիչներ են և գտնվում են պետության պաշտպանության ներքո:

Նրանց օրինական պահանջները ենթակա են պարտադիր կատարման բոլոր քաղաքացիների և պաշտոնատար անձանց համար: Ոչ ոք, բացի օրենքով լիազորված անձանցից, իրավասու չէ միջամտել նրանց գործունեությանը:

Սահմանապահ զորքերի զինծառայողների` պետական սահմանի պահպանության պարտականությունները կատարելուն խոչընդոտելը, այդ պարտականությունները կատարելիս սահմանապահ զորքերի զինծառայողների կամ նրանց ընտանիքների անդամների կյանքի, առողջության, պատվի, արժանապատվության դեմ ոտնձգություններն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել