Քաղաքացուն կամ կտեղափոխենք տարեցների խնամքի կենտրոն կամ տնային պայմաններում խնամք կնշանակվի․ ԱՍՀՆ

Քաղաքացին կամ կտեղափոխվի տարեցների խնամքի կենտրոն կամ տնային պայմաններում խնամք կնշանակվի կամ որևէ այլ ծառայություն, որն այդ դեպքում կլինի անհրաժեշտ։ Այս մասին հայտնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը։

«Հարգելի՛ ընկերներ,

քանի որ այս մասին բազմաթիվ նամակներ ու զանգեր եմ ստանում, այսպես տեղեկացնեմ, որ դեպքով զբաղվում ենք. քաղաքացուն նույնականացնելուց հետո նախարարությունն՝ ի դեմս Միասնական սոցիալական ծառայության, կգնահատի նրա կարիքներն ու ըստ այդմ՝ կմատուցվեն անհրաժեշտ ծառայություններ։ Գնահատված կարիքին համարժեք՝ քաղաքացուն կամ կտեղափոխենք տարեցների խնամքի կենտրոն կամ տնային պայմաններում խնամք կնշանակվի կամ որևէ այլ ծառայություն, որն այդ դեպքում կլինի անհրաժեշտ։

Ընթացքից լրացուցիչ կտեղեկացնեմ։

Շնորհակալություն, որ խնդիրները տեսնում ու ահազանգում եք»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել