ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Տաշքենդ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ապրիլի 18-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

1. Ուզբեկստանի Հանրապետության Սահմանադրության հանրաքվեի մշտադիտարկում իրականացնելու նպատակով ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության կազմում 2023 թվականի ապրիլի 27-ից մայիսի 1-ը Տաշքենդ (Ուզբեկստանի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովին:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված օրապահիկի եւ ճանապարհածախսի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել