15-ամյա պատանին դանակահարել է հասակակցին․ ՆԳՆ ոստիկանություն

Ապրիլի 18-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Արաբկիր» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 15-ամյա մի պատանի: Ոստիկանության Մաշտոցի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ ժամը 15.00-ի սահմաններում Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի հարակից այգում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված պատանուն դանակահարել էր հասակակից մի պատանի: Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է Մաշտոցի բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Հանցագործության գործիք դանակն առգրավվել է:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել