Ժաննա Անդրեասյանը՝ դպրոցներում թմրաշրջանառության մասին

Վերջին շրջանում մտահոգիչ տեղեկություններ ենք ստանում հանրակրթական դպրոցներում թմրանյութի շրջանառության հետ կապված։ Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նա Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք նա ունի նման տեղեկություն և ինչ միջոցներ են ձեռնարկվում։

«Թմրանյութերի հետ կապված համատեղ աշխատանք ենք անում Առողջապահության նախարարության հետ, «Առողջ ապրելակերպ» դասընթացների շրջանակներում, որը պարտադիր է։ Եթե կոնկրետ ահազանգեր ենք ունենում իրավապահ մարմինների հետ համատեղ աշխատում ենք»,-ասաց նա։

Նշենք, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ-ում ներկայացնում է «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել