Ոստիկանությունը արձանագրության մեջ կեղծ գրառումներ է կատարել. ՀՔԾ

Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ, ավագ լեյտենանտ Ե. Բ.-ի կողմից 2013 թվականի մայիսի 3-ին կազմված պաշտոնական` «Արձանագրություն դեպքի վայրի զննության մասին» փաստաթղթում կեղծ գրառումներ հայտնաբերելու դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:

Նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացի Արմեն Ռեիզյանը Երևան քաղաքի Լենինգրադյան 4-րդ շենքի 73-րդ բնակարանի դռան 2013 թվականի մայիսի 3-ի հրկիզման դեպքով ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում նույն օրը տված հաղորդման կապակցությամբ դեպքի վայրի զննության արձանագրության մեջ կեղծիքներ է հայտնաբերել:
«Արձանագրություն դեպքի վայրի զննության մասին» փաստաթղթում ոստիկանության աշխատակիցը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ կեղծ գրառումներ է մտցրել արձանագրության մեջ` կեղծել է մասնագետի, բնակարանատիրոջ, ընթերակաների ստորագրությունները, զննության նկարագրական մասում չի արձանագրել մասնագետի կողմից հայտնաբերված և առգրավված հետքը:
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել