Կատարվեց հոգեհանգստյան կարգ հայրենյաց պաշտպանների հոգիների խաղաղության համար․ Մայր Աթոռ

Ապրիլի 16-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում՝ Սուրբ Պատարագի ավարտից հետո, կատարվեց հոգեհանգստյան կարգ Տեղ գյուղի սահմանային հատվածում ադրբեջանական սադրանքի պատճառով ապրիլի 11-ին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով զոհված հայրենյաց պաշտպանների հոգիների խաղաղության համար։

Այս մասին հատնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Մինչ հոգեհանգստյան արարողությունը Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, անդրադառնալով օրերս սահմանային գոտում տեղ գտած ցավալի միջադեպին, հրավիրեց եկեղեցականաց դասին և ներկա հավատացյալ ժողովրդին աղոթք բարձրացնել նահատակված քաջորդիների հոգիների հանգստության, ինչպես նաև վիրավորում ստացած զինվորականների շուտափույթ ապաքինման համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել