Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պաշտոնաթող վարչապետի գրասենյակի գործունեության և ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է սահմանել պաշտոնաթող Վարչապետի գրասենյակի գործունեության ֆինանսավորման կարգը։
Նախագծով
1) նախատեսվել են Գրասենյակի գործունեության իրականացման համար երկու հիմնական ուղղություններ (գրասենյակի աշխատողների աշխատանքի վարձատրություն (1) և գրասենյակի ընթացիկ գործունեության հետ կապված ծառայությունների և ապրանքների ձեռքբերում (2)),
2) սահմանվել է Գրասենյակի աշխատողների հիմնական աշխատավարձի չափը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման N 5 հավելվածի,
3) սահմանվել է Գրասենյակի կողմից վարձակալվող տարածքի տարեկան վարձի առավելագույն չափը (2 մլն դրամ):
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նախագիծը ընդունվելու դեպքում նախնական հաշվարկով պետական բյուջեի ծախսերի ավելացումը տարեկան կտրվածքով կազմում է`
1) աշխատավարձի մոտավոր հաշվարկը`13,8 մլն դրամ.
83200 (Բազային աշխատավարձ) * 6 (գործակից) * 12 (ամիս) = 5.990.400
83200 (Բազային աշխատավարձ) * 4.7 (գործակից) *12 (ամիս) = 4.692.480
83200 (Բազային աշխատավարձ) * 3.1 (գործակից) *12 (ամիս) = 3.095.040
2) Գրասենյակի կողմից վարձակալվող տարածքի տարեկան վարձը՝ առավելագույնը 2 մլն դրամ.
Ընդամենը՝ 13,8 մլն + 2 մլն = 15,8 մլն դրամ:
3)Գրասենյակի ընթացիկ գործունեության հետ կապված ծառայությունների և ապրանքների ձեռքբերման համար անհրաժեշտ հաշվարկները ներկա փուլում հնարավոր չէ իրականացնել:
Iravaban.net-ը հայտնում է, որ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման N 5 հավելվածով սահմանված են պաշտոնաթող ՀՀ նախագահի գրասենյակի աշխատողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները։
NN |
Պաշտոնի անվանումը |
Պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցը |
1. |
Գրասենյակի պատասխանատու |
6.1 |
2. |
Գրասենյակի համակարգող |
4.9 |
3. |
Գրասենյակի գործավար |
3.3 |