Ի ՞նչ ենթակայություն ունեն ՔԿԱԳ տարածքային բաժինները

Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում, իսկ Երևան քաղաքում` վարչական շրջանում գործում են տվյալ մարզը կամ վարչական շրջանը սպասարկող համայնքային ենթակայությամբ գործող ՔԿԱԳ տարածքային բաժիններ:

Հայաստանի Հանրապետության համապատասխան համայնքի ղեկավարի աշխատակազմի (Երևանում` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի) քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինը աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որը «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն իրականացնում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործառույթներ:

Բաժինը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով սահմանված կարգով` համայնքի ավագանու (Երևան քաղաքում Երևանի ավագանու) որոշմամբ: Բաժինը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է համայնքի ղեկավարը (Երևան քաղաքում Երևանի ավագանին` Երևանի քաղաքապետի ներկայացմամբ):
Բաժնի լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով,

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և կանոնադրությամբ:

Բաժինը իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

Բաժինն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և բաժնի հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր և անհատականացման այլ միջոցներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել