Բենզինի և դիզվառելիքի գների տատանումը

2023թ. մարտին 2022թ. մարտի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 4.6%, իսկ 2023թ. փետրվարի համեմատ՝ 0.2% գնաճ:

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեից։

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. մարտին փետրվարի համեմատ գրանցվել է ոչ պարենային ապրանքների 0.1-0.4% գնաճ: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 0.2%-ով:

2023թ. մարտին փետրվարի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 7.0% և 1.5%-ով:

2023թ. մարտին 2022թ. մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ 26.9% և 2.8%, իսկ 2022թ. դեկտեմբերի համեմատ՝ 14.4% և 6.1% գնանկում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել