Սիրելի կանայք, ձեր ձեռքը վերցրեք այս կարևոր ոլորտը․ Ժաննա Անդրեասյան

Սիրելի կանայք, կարծում եմ՝ այսօր տեղեկացաք, որ առաջիկայում կանայք ունենալու են առաջնահերթություն՝ պարեկային ծառայության մեջ ընդգրկվելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Որպես ամեն օր որոշ ժամանակ խցանումների մեջ անցկացնող մարդ՝ չգիտես ինչու կարծում եմ, որ եթե նման գործերում կանայք ավելի շատ ներգրավվեն, խցանումները կպակասեն մեր փողոցներից։

Խնդրում եմ լինեք նախաձեռնող, ձեր ձեռքը վերցնեք այս կարևոր ոլորտը, որից կշահենք բոլորս»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ առաջիկա օրերին Ներքին գործերի նախարարությունում կհայտարարվի նոր ընդունելություն բացառապես կանանց համար. «Սա նշանակում է, որ առաջիկայում պլանավորում ենք ամենատարբեր պատճառներով Պարեկային ոստիկանությունում առաջացող ու առկա հաստիքները լրացնել միայն կանանցով։ Ընդունելությունը կտևի բավականին երկար, մեկ, երկու, գուցե՝ երեք ամիս»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել