Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը։

Գյումրեցի դերասանուհին 76 տարեկան էր։

Նա 1969 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը՝ Վարդան Աճեմյանի արվեստանոցը։ Նույն թվականից Հրաչյա Ղափլանյանի հրավերով աշխատել է Երևանի դրամատիկական թատրոնում՝ որպես դերասանուհի։

Խաղացել է մի շարք ֆիլմերում և ներկայացումներում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել