Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը։
Գյումրեցի դերասանուհին 76 տարեկան էր։
Նա 1969 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը՝ Վարդան Աճեմյանի արվեստանոցը։ Նույն թվականից Հրաչյա Ղափլանյանի հրավերով աշխատել է Երևանի դրամատիկական թատրոնում՝ որպես դերասանուհի։
Խաղացել է մի շարք ֆիլմերում և ներկայացումներում։