Դատարանում կողմերից մեկի դուրս գալու դեպքում՝ քաղաքացու մահ, իրավաբանական անձի վերակազմակերպում, պահանջի զիջում, պարտքի փոխանցում, դատարանը կատարում է այդ կողմի փոխարինում նրա իրավահաջորդով:
Այն բոլոր գործողությունները, որոնք կատարվել են դատավարության ընթացքում մինչև իրավահաջորդի` գործի մեջ մտնելը, նրա համար պարտադիր են այնքանով, որքանով դրանք պարտադիր կլինեին այն անձի համար, որին փոխարինել է իրավահաջորդը:
Իրավահաջորդությունը հնարավոր է դատավարության ցանկացած փուլում: