Քաղաքացին հայտարարել է, որ արգելված իրով որևէ մեկին վնասելու մտադրություն չի ունեցել․ ՔԿԾ

Սույն թվականի մարտի 24-ին՝ ժամը 15:10-ի սահմաններում, քաղաքացի Ա. Հ.-ին տրամատրվել է կարճատև տեսակցություն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձի հետ: Սահմանված կարգի համաձայն՝ քաղաքացին, մինչ տեսակցությունը, ենթարկվել է անձնական խուզարկության հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների կողմից:

Այս մասին տեղեկանում ենք Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից։

Խուզարկության արդյունքում Ա. Հ.-ի մոտից հայտնաբերվել է գործարանային արտադրության դանակ-գոտի՝ ամրացված տաբատին:

Ըստ Ա. Հ.-ի բանավոր հայտարարության՝ դանակը պատկանում է իրեն, և այն ոչ ոքի փոխանցելու կամ դրանով որևէ մեկին վնասելու մտադրություն չի ունեցել:

Քաղաքացի Ա. Հ.-ն «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողների կողմից ձերբակալվել է և ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել