Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 23-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.
1. Ամերիկայի Միացյալ Նահանգներում կայանալիք Համահայկական ֆուտբոլի երիտասարդական ասոցիացիայի տարեկան միջոցառմանը մասնակցելու համար 2023 թվականի մարտի 24-26-ը Լոս Անջելես (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) գործուղել Ազգային ժողովի նախագաhի տեղակալ Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ:
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը»: