Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Էդմոնդ Ղազարյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին լուրը Iravaban.net-ի հետ զրույցում հաստատեց Կենդանաբանական այգու մամուլի խոսնակ Լիանա Բրյանը։
Էդմոնդ Ղազարյանի հրաժարականի պատճառի մասին մանրամասներ չեն հաղորդվում։
Նշենք, որ այսօր՝ մարտի 17-ին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական ներկայացրեց։
Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սեյրան Մեջլումյանը: