Պաշտպանության նախարարությունը մարտի 8-ի առթիվ ՀՀ զինված ուժերում ծառայող կանանց մասին պատմող տեսանյութ է ներկայացրել։
«Կնոջ համար ծառայությունը դժվար է, որովհետև բացի ծառայությունից, տանն էլ է ծառայում։ Ամեն դեպքում՝ կանայք հաղթահարում են այդ խնդիրները»,-ասում է Գոհար Մարգարյանը։
Նա նշում է, որ ծառայում են ամենայն պատասխանատվությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։