Դոնեցկի ուղղությամբ հարձակման արդյունքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել հինգ բնակավայրեր։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ ԶՈւ ղեկավարության հետ թեմատիկ կոնֆերանսի ժամանակ, փոխանցում է gazeta.ru-ն։
Շոյգուն պարզաբանել է, որ ռուսական զորքերը վերահսկում են Նիկոլաևկան, Դվուրեչնոեն, Կրասնայա Գորան, Գրյանիկովկան և Պարսկովևկան։
Ավելի վաղ Շոյգուն աշխատանքային ուղևորություն է կատարել հատուկ ռազմական գործողության գոտի, որի ընթացքում ստուգել է Դոնբասի ենթակառուցվածքները վերականգնելու պաշտպանության նախարարության ռազմաշինարարական համալիրի աշխատանքը։
Մինչ այս ՌԴ ՊՆ-ն ցուցադրել էր Т-90М Прорыв տանկերով Ուկրաինայի զինված ուժերի (ԶՈՒ) դիրքերի ոչնչացումը։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են տանկերը տեղաշարժվել և կրակ բացել ուկրաինական դիրքերի ուղղությամբ: Այս կերպ նրանք աջակցել են մոտոհրաձգային ստորաբաժանումների առաջխաղացմանը։