ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մշտապես ուշադրության կենտրոնում պահելով ազգային անվտանգության մարմիններում բարձրակարգ կադրերով համալրելու գործընթացը՝ կազմակերպում է ՀՀ քաղաքացիների ուսուցում ՌԴ ռազմաուսումնական հաստատություններում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության ոլորտներում։
«ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կրիպտոգրաֆիայի, կապի և ինֆորմատիկայի ինստիտուտում (ք. Մոսկվա) դիմորդներն ուսումը կարող են շարունակել «կրիպտոգրաֆիա» մասնագիտությամբ, իսկ ՌԴ պահպանության դաշնային ծառայության ակադեմիայում (ք. Օրյոլ)՝ «հատուկ կապի տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաներ և համակարգեր» մասնագիտությամբ: Ուսումն ավարտելուց հետո շրջանավարտները ստանում են ինժեների որակավորում, որից հետո նրանց շնորհվում է լեյտենանտի զինվորական կոչում և նրանք անցում են ծառայության ՀՀ ԱԱԾ-ում` այդ թվում նաև օպերատիվ ստորաբաժանումներում:
Մանրամասների համար կարող են դիմել մինչև մարտի 15-ը հետևյալ հեռախոսահամարով՝ 015–57–98–34 կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին»,-նշվում է հայտարարության մեջ։