Թուրքիայում փետրվարի 6-ի երկրաշարժից հետո հետցնցումներ երկրում տեղի են ունենում միջինը երեք րոպեն մեկ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների նախարարության ռիսկերի նվազեցման վարչության պետ Օրհան Թաթարը:
Գրում է ТАСС լրատվական գործակալությունը։
«Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժերից հետո մենք նախկինի պես ամեն երեք րոպեն մեկ հետցնցումներ ենք գրանցում, գրանցվել է 9470 հետցնցում»,- ասել է նա։