Տիգրանաշենի ոլորաններում, Սիսիանի և Սևանի տարածաշրջաններում բուք է․ դժվարանցանելի ճանապարհներ կան

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ,

Գավառի, Մարտունիի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։
Սպիտակի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։

Տաթև-Աղվանի ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Արագածի, Սևանի, Գավառի, Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Տիգրանաշենի ոլորաններում, Սիսիանի և Սևանի տարածաշրջաններում բուք է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել