Փետրվարի 23-ից Արցախում գործող բոլոր մանկապարտեզները բաց կլինեն

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ փետրվարի 23-ից Արցախի Հանրապետությունում գործող բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատություններում (մանկապարտեզներում) կվերսկսվի ուսումնադաստիարակչական գործընթացը: Այս մասին հայտնում են Արցախի ԿԳՄՍ նախարարությունից։

«Հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի համապատասխան ռեժիմի վերականգնման և երկարօրյա ծրագրերի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-նշվում է որոշման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել