Անխուսափելի փոփոխություններ են սպասվում․ Պուտինը հորդորել է ռուսներին պատրաստվել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ փետրվարի 21-ին, ուղերձ է հղել Դաշնային ժողովին՝ առաջինը՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր։ Անդրադառնալով Ուրաինայում ընթացող Ռուսաստանի «հատուկ ռազմական գործողությանը»՝ նա նշել է, որ ամբողջ աշխարհն անցնում է կտրուկ և անխուսափելի փոփոխությունների միջով։

«Մոսկվան երկար ժամանակ փորձում էր խուսափել իրադարձությունների նման զարգացումից, հետևաբար մասնակցում էր Դոնբասում հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին։

Ցավոք, արևմտյան երկրներին դա չէր հետաքրքրում։ Նրանք աչք են փակել ուկրաինական իշխանությունների ապօրինությունների, այդ թվում՝ ազգայնական գումարտակների ստեղծման վրա։ Բանը հասել է նրան, որ Կիևը մտածում է միջուկային զենքի մասին»,-նշել է Պուտինը։

Ըստ նրա՝ անցյալ տարվա փետրվարին Ուկրաինան պատրաստվում էր հարձակվել Դոնբասի վրա, սակայն ԱՄՆ-ն ու Եվրամիությունը ձեւացնում էին, թե ոչինչ չի կատարվում․ «Ռուսաստանը հարկադրված էր ուժ կիրառել ուկրաինական ագրեսիան կասեցնելու համար. Իսկ Կիևի հաջորդ նպատակը Ղրիմն էր։

Ամերիկացիներն ու եվրոպացիներն արդեն 150 միլիարդ դոլար են ծախսել Ուկրաինայի համար զենքի վրա, իսկ 60 միլիարդ դոլար՝ ամենաաղքատ երկրներին օգնություն տրամադրելու համար։ Սրանք են արևմտյան արժեքները»,-ասել է ՌԴ նախագահը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել