ՀՔԾ պետը մտահոգիչ է համարել ծառայությունում 8 ամիսներին արձանագրված թերություններն ու բացթողումները

Հատուկ քննչական ծառայությում 2013 թվականի անցած 8 ամիսներին ծառայության կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ տեղ է ունեցել ընդլայնված օպերատիվ խորհրդակցությունը:

ՀՔԾ-ի մամուլի կետրոնի փոխանցմամբ` խորհրդակցությունը սկսվել է նորանշանակ քննիչների երդման արարողությամբ: Այնուհետև կտարված աշխատանքների ամփոփման զեկույցով հանդես է եկավ Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արտարադատության 1-ին դասի խորհրդական Արմեն Նադիրյանը, ով հանգամանորեն ներկայացրել է քրեական գործերի, նյութերի, դիմում-բողոքների վիճակագրական տվյալները, անդրադարձել ինչպես ձեռքբերումներին, այնպես էլ` բացթողումներին:

Հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Վահրամ Շահինյանը, անդրադառնալով ծառայության վերջին ութ ամիսների ընթացքում կատարած աշխատանքներին, մտահոգիչ է համարել այն թերություններն ու բացթողումները, որոնք արձանագրվել են հաշվետու ժամանակաշրջանում:

Ծառայության պետը կարևորել է քննչական պրակտիկայում տեղ գտած բացթողումները սեղմ ժամկետում վերացնելու անհրաժեշտությունը և նշել, որ դրանք վերացնելու դեպքում ծառայությունը կարող է առավել արդյունավետ աշխատել:

– Որակի իմաստով Հատուկ քննչական ծառայությունը պետք է թերություններ չունենա, նախաքննությունը ծառայությունում պետք է իրականացվի պատշաճ մակարդակով և լիարժեք,- ասել է Վ. Գ. Շահինյանը:

Ծառայության պետը, անդրադառնալով կոնկրետ քննիչների աշխատանքին, քննադատական դիտողություններ է արել նախաքննության ընթացքում անբարեխղճություն դրսևորած աշխատակիցների հասցեին` սեղմ ժամկետներ սահմանելով անորակ քննության փաստերը բացառելու նպատակով: Վահրամ Շահինյանը, դրա հետ մեկտեղ, դրվատանքով է խոսել բարեխիղճ և մասնագիտական բարձր կարողություններ դրսևորած քննիչների մասին:

Հատուկ քննչական ծառայության ընդլայնված օպերատիվ խորհրդակցությունն ավարտվել է ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար աչքի ընկած առանձին աշխատակիցների խրախուսմամբ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել