Հայաստանի խնդրանքով Ադրբեջանի հետ սահմանին ռուս զինվորականների թիվն ավելացել է. դեսպան

Ռուսական ռազմաբազան, խաղաղապահ զորակազմը եւ սահմանապահները, որոնց թիվը 2020 թվականի իրադարձություններից հետո ավելացել է հայկական կողմի խնդրանքով, եւ դրանք տեղակայվել են նաեւ հայ-ադրբեջանական սահմանին․ այս ամենը կայունության եւ էսկալացիայի կանխարգելման շատ կարեւոր գործոն է։ Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Ռուսական ներկայության դերը զգալու համար, հավանաբար, պետք է խոսել սահմանամերձ գյուղերի, գյուղերի, Ղարաբաղի բնակիչների հետ։ Նրանց կարծիքն առավել մոտ կլինի իրականությանը։ Կա քաղաքական քարոզչություն, կա նաեւ իրական կյանք։ Եվ պետք է ելնել նրանից, թե ինչպես են այդ ներկայությունը գնահատում այն մարդիկ, ովքեր ապրում են այդ շրջաններում, եւ որոնց համար «անվտանգություն» բառն իմաստ ունի։ Բնականաբար, այդ ներկայությունը պետք է պահանջված լինի մեր դաշնակցի կողմից։ Ես ելնում եմ նրանից, որ այդպես էլ կա»,-նշել է Կոպիրկինը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել