Մարգարիտան խոստովանել է

2012 թ. փետրվարի 17-ին ոստիկանության Անիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի բնակարանից 350.000 դրամ ընդհանուր արժողության ոսկյա զարդեր են գողացել: 

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 31-ին, ժամը 02.10-ին, Մարալիկ քաղաքի Երիտասարդական փողոցի մի տնից բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Մարգարիտ Ս.-ն, որը խոստովանել է կատարածը: 

Պարզվել է նաև, որ Մարգարիտ Ս.-ն այս տարվա օգոտոսի 29-ին մեկ այլ բնակարանից գողացել է 1.100.000 դրամ ընդհանուր արժողության ոսկյա զարդեր:

Գողոնը մասամբ առգրավված է:

Կատարվում է քննություն: Իրավաբան.net-ին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Իրավաբան.net-ում քրեական գործերով անցնող անձանց անունները և լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել