Թուրքիայում երկրաշարժից մահացածների թիվը հասել է 7.108-ի

Փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ (Մարաշ) նահանգում տեղի ունեցած կրկնակի երկրաշարժի հետևանքով մահացածների թիվը շարունակում է աճել:

Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Թուրքիայի նախագահականին առընթեր Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ այս պահի դրությամբ ավերիչ երկրաշարժի հետևանքով մահացել է 7.108 քաղաքացի, վիրավորվել՝ 40.910-ը:

Ստորգետնյա ցնցումներն ավերածությունների պատճառ են դարձել Քիլիս, Դիարբեքիր, Ադանա, Օսմանիյե, Գազիանթեփ, Շանլիուրֆա, Ադիյաման, Մալաթիա, Հաթայ քաղաքներում ու հարակից շրջաններում:

Թուրքայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, որ փրկարարական աշխատանքներին մասնակցում է շուրջ 60.000 մարդ տարբեր գերատեսչություններից: Ավելի քան 3.000 փրկարարներ էլ միացել են տարբեր երկրներից: Ըստ Օքթայի՝ առաջիկայում տարբեր երկրներից կժամանի ևս 2400 փրկարար։

Այս պահին Թուրքիայի դպրոցներում դադարեցված է ուսումնական գործընթացը։ Այն կտևի մինչև փետրվարի 13-ը, իսկ երկրաշարժից տուժած 10 նահանգներում՝ մինչև փետրվարի 20-ը:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ երկրաշարժից այս կամ այն կերպ տուժածների թիվը հասնում է շուրջ 13 միլիոնի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել