Հանրապետության հրապարակում հափշտակել է պայուսակը. մանրամասները պարզվում են

Օգոստոսի 29-ին, ժամը 19.30-ին, Երևանի Հանրապետության հրապարակում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի ծառայողներին է մոտեցել մի օտարերկրացի և  մատնացույց անելով մի քաղաքացու` հայտնել, որ նա օգոստոսի սկզբներին Հանրապետության հրապարակում իր մոտից բացահայտ հափշտակել է պայուսակը, որի մեջ եղել է 35.000 դրամ,  բանկային քարտ, բնակարանի բանալիներ ու այցեքարտեր:

Նշված քաղաքացին՝ 1979 թ. ծնված  Հայկ Հ.-ն, օտարերկրացու հետ հրավիրվել է ոստիկանություն:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել