Առանց իրացնելու նպատակի մանր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` 200 000 –իս 400 000 ՀՀ դրամի չափով:
Նույն արարքները մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` 400 000 –ից 800 000 ՀՀ դրամի չափով:
Այն անձը, որ կամովին հանձնել է իր մոտ եղած մանր չափերի թմրամիջոցները կամ հոգեմետ նյութերը, ազատվում է իրավախախտման համար վարչական պատասխանատվությունից: