Տրանսպորտային միջոցը հարբած կամ տասնվեց տարին չլրացած անձին հանձնելը, եթե դրա հետևանքով առաջացել են օրենքով նախատեսված հետևանքները՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Հանցագործության առարկան կարող են համարվել ավտոմոտոտրանսպորտը, ինքնագնաց մեքենան և այլն:
Տվյալ հանցագործության սուբյեկտ կարող է հանդիսանալ այն անձը, ով տրանսպորտային միջոցները տրամադրել է հարբած մարդուն, որը, գտնվելով այս կամ այն աստիճանի հարբածության վիճակում, կարող է ճիշտ չկողմնորոշվել տրանսպորտային միջոցը վարելու ժամանակ: