Ո՞ր դեպքերում է մերժվում շարժական գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը

Շարժական գույքի գրանցման օբյեկտները շարժական գույքի և գույքային իրավունքների նկատմամբ գրավի և լիզինգի պայմանագրերից ծագող վարձակալության իրավունքներն են:

Գրանցումն իրականացնող մարմինը շարժական գույքի գրավի իրավունքի գրանցման ժամանակ, առանց անդրադառնալու պայմանագրի բովանդակությանը, ստուգում է դիմումի բովանդակությանը ներկայացվող պահանջները, դիմողի` պայմանագրի կողմ լինելը կամ նրա լիազորությունները հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև ներկայացված վճարման անդորրագրերը:

Գրանցումն իրականացնող մարմինը մերժում է շարժական գույքի գրավի իրավունքի գրանցումը, եթե`
1) չի պահպանվել դիմումի բովանդակությանը օրենքով ներկայացվող պահանջը.

2) դիմողը գրանցման սուբյեկտ չէ (գրանցման սուբյեկտներն են ՀՀ քաղաքացիաիրավական հարաբերությունների սուբյեկտները).

3) չեն ներկայացվել օրենքով սահմանված փաստաթղթերը.
4) փաստաթղթերը ներկայացվել են մատիտով գրված, ջնջումներով կամ ուղղումներով:

Արգելվում է այլ պատճառներով շարժական գույքի գրանցման մերժումը, այդ թվում` աննպատակահարմարության պատճառաբանությամբ:

Շարժական գույքի գրավի իրավունքի պետական գրանցումը մերժելու դեպքում մեկօրյա ժամկետում կազմվում է գրավոր ծանուցում` պատճառների նշումով:

Դիմողի կողմից գրանցման մերժման մասին ծանուցումը եռօրյա ժամկետում առձեռն չստանալու դեպքում այն դիմողին է հանձնվում փոստով առաքելու միջոցով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել