Նամակով դիմել եմ Երևանի քաղաքապետին․ Արսեն Թորոսյան

Այսօր նամակով դիմել եմ Երևանի քաղաքապետին` առաջարկելով վերանայել Երևան քաղաքի ճանապարհներին տեղակայված բետոնապատնեշների ներկման գործող պրակտիկան, քանի որ ակնհայտ է, որ այդ աշխատանքները արդյունավետ չեն և դրանց փոխարեն բետոնապատնեշների վրա տեղադրել լուսանդրադարձիչ (отражатель) սարքավորումներ: Այս մասին ֆեյսբուքայ  իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը։

«Նաև առաջարկել եմ Երևան քաղաքի փողոցների գծանշումները իրականացնել հատուկ լուսանդրադարձիչ ներկով: Այս երկու միջոցառումները էականորեն կբարձրացնեն ճանապարհների տեսանելիությունը գիշերային ժամերին և կնվազեցնեն ճանապարհային պատահարները, որոնք ցավոք նաև հանգեցնում են բազմաթիվ զոհերի և վիրավորների: Սա թույլ կա նաև բարձրացնել Երևան քաղաքի բյուջետային ծախսերի արդյունավետությունը:

Ամբողջական նամակը կցված է, ինչպես նաև ներկայացնում եմ մի քանի լուսանկար, թե ինչպես կարելի է առաջարկս իրականացնել»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել