Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հունվարի 25-ին հրաման է ստորագրել՝ պաշտոնանկության վերաբերյալ։
Iravaban.net-ը հայտնում է՝ հրամանով պաշտոնից ազատվել է Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Արթուր Վարդանյանը։
Վարդանյանն այս պաշտոնը զբաղեցնում է 2020 թվականի դեկտեմբերի 15-ից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով գլխավոր հարկադիր կատարող Ս. Մեղրյանի 2023 թվականի հունվարի 25-ի թիվ 01/08.1/2944-2023 գրությամբ ներկայացված առաջարկությունը և Ա. Վարդանյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
Արթուր Արմենի Վարդանյանին 2023 թվականի հունվարի 26-ից ազատել գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի պաշտոնից»,-նշվում է հրամանում։