Սերիական մարդասպանների մասին …

Որպես կանոն, սերիական մարդասպաններին պատկերացնում ենք սարսափ առաջացնող, ոչ սովորական արտաքինով մարդիկ: Իրականում իրենցից շատերը հասարակության կողմից արհամարհված, ուշադրության չարժանացած մարդիկ են, ովքեր զգում են իրենց լքված:

«Ուշադրության պակասը, լքված լինելու զգացողությունը ստիպում է իրենց դիմելու սպանության, որը հանդիսանում է միջոց հասարակության ուշադրությունը իրենց կողմ հրավիրելու համար: Շատ մարդասպաններ սպանում են միայն այն պատճառով, որպեսզի իրենց գործողությունների մասին գրեն թերթերում, ցույց տան հեռուստատեսությամբ, բոլորը խոսեն իր մասին: Այդ միջոցով հանցագործը լրացնում է ուշադրության բացը»,- այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է իրավաբանական հոգեբանության փորձագետ, Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Զարուհի Հարությունյանը:

Նման սերիական մարդասպաններից է Նոր Օրլեանում 1918-1919 թթ հայտնի Անտառահատը: Վերջինիս անունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ նա սպանում էր իր զոհերին կացինով: Մինչ սպանությունը նա գրում էր նամակ թերթերին, որ պատրաստվում է սպանել կեսգիշերից 15րոպե հետո, և այն, որ նա ձեռք չի տա նրանց, ով լսում է այդ պահին ջազ: Նշված ժամին բոլոր զվարճանքի վայրերում, նույնիսկ փողոցներում նվագում էին ջազ…

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել