ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿՀ-ի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Դավիթ Մուրադյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի դրամ և գույք պահանջելու և ստանալու մեջ:
Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը` Դավիթ Մուրադյանը հանդիսանալով պաշտոնատար անձ, կաշառք տվողի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն նպաստելու և ծառայության գծով հովանավորչության համար, պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերի դրամ և գույք:
ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿՀ-ի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալը կալանավորված է: Գործի դատաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: