Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հունվարի 12-ի նիստին անդրադարձավ կրթության ոլորտին։
Նա նշեց, որ բոլոր հետազոտությունները, ուսումնասիրությունները, եզրակացությունները բերում են նրան, որ այս ոլորտում ռազմավարական ներդրումներն են, որ ինչ-որ մի կետի գլոբալ առումով բերելու են այն խնդիրների լուծմանը, որոնք այսօր առկա են։
«Ես ուզում եմ մի հանձնարարական ձևակերպել, որի մասին մի անգամ ասել եմ, բայց ուզում եմ լրացնել, այդ թվում նաև երեկ ԿԳՄՍՆ-ում մենք նախարարության 2022 թ․ գործունեության հաշվետվությունն էինք քննարկում և այդ քննարկման արդյունքում այս անհրաժեշտությունը առավել արդիական դարձավ և ես ուզում եմ խնդիր դնել՝ ՀՀ-ում արվեստների ավագ դպրոց և սպայական ավագան դպրոց ստեղծելու վերաբերյալ»,-ասաց վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում