Ի՞նչ պարտականություններ ունի գործատուն, եթե ցանկանում է ազատել կենսաթոշակային տարիքը լրացած աշխատողին

Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` աշխատողի կենսաթոշակային տարիքը լրանալու դեպքում, եթե աշխատանքային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

Աշխատողի կենսաթոշակային տարիքը լրանալու հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է գրավոր ծանուցել իր մոտ

  • մինչև մեկ տարի աշխատողին ոչ ուշ, քան 14 օր առաջ,
  • մեկից մինչև հինգ տարի աշխատողին` 35 օր առաջ,
  • հինգից մինչև տասը տարի աշխատողին` 42 օր առաջ,
  • տասից մինչև տասնհինգ տարի աշխատողին` 49 օր առաջ,
  • տասնհինգ տարուց ավելի աշխատողին` 60 օր առաջ:

Աշխատողի կենսաթոշակային տարիքը լրանալու հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն, հաշվի առնելով տվյալ գործատուի մոտ աշխատողի անընդմեջ աշխատանքային ստաժը, աշխատողին վճարում է արձակման նպաստ`
1) մինչև մեկ տարի աշխատելու դեպքում` 10 աշխատանքային օրվա միջին օրական աշխատավարձի չափով.
2) մեկից մինչև հինգ տարի աշխատելու դեպքում` 25 աշխատանքային օրվա միջին օրական աշխատավարձի չափով.
3) հինգից մինչև տասը տարի աշխատելու դեպքում` 30 աշխատանքային օրվա միջին օրական աշխատավարձի չափով.
4) տասից մինչև տասնհինգ տարի աշխատելու դեպքում` 35 աշխատանքային օրվա միջին օրական աշխատավարձի չափով.
5) տասնհինգ տարի և ավելի աշխատելու դեպքում` 44 աշխատանքային օրվա միջին օրական աշխատավարձի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել