Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների վարմանը թույլատրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի հաստատած ուսումնական պլանով և ծրագրով ուսուցում ստացած և քննություն հանձնած վարորդները: Սա նշանակում է, որ բացի Ճանապարհային ոստիկանության կողմից տրամադրված վարորդական վկայականից, պետք է ունենալ նաև գազաբալոնային սարքավորումներով տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայական:
Ծրագիրը նախատեսում է սովորողներին սովորեցնել գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների կառուցվածքի մասին տվյալներն ու տեղեկությունները և աշխատանքի պաշտպանության ու անվտանգության կանոնները:
Պարտադիր է իմանալ, որ գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցները պետք է սարքավորված լինեն կրակմարիչով, թաղիքով, հատուկ գործիքներով: