Քրեական գործը դատարանի վարույթ ընդունելու կարգը

Դատարան մուտք եղած քրեական գործը դատավորները սահմանված կարգով իրենց վարույթ են ընդունում, որի մասին կայացվում է որոշում:

Քրեական գործն իր վարույթ ընդունելու պահից 3 օրվա ընթացքում դատարանը պարտավոր է դրա մասին տեղյակ պահել մեղադրյալին, նրա պաշտպանին, ինչպես նաև տուժողին, քաղաքացիական հայցվորին,քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին` նրանց ուղարկելով սահմանված ձևի հուշաթերթիկ` հասցեատիրոջ իրավունքների և պարտականությունների պարզաբանմամբ, ներառյալ` միջնորդությունների և դիմումների դատարան ուղարկելու կարգի և ժամկետների մասին պարզաբանում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել