Հայաստանում գործում են կենսաթոշակի հետևյալ տեսակները.
1. աշխատանքային`
1) տարիքային,
2) արտոնյալ պայմաններով,
3) երկարամյա ծառայության,
4) հաշմանդամության,
5) կերակրողին կորցնելու դեպքում,
6) մասնակի.
2. զինվորական`
1) երկարամյա ծառայության,
2) հաշմանդամության,
3) կերակրողին կորցնելու դեպքում.
3. սոցիալական`
1) ծերության,
2) հաշմանդամության,
3) կերակրողին կորցնելու դեպքում:
Հիմնական կենսաթոշակի չափը կազմում է 13000 դրամ, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը՝ 450 դրամ, թաղման նպաստի չափը՝ 200000 դրամ:
Իսկ ի՞նչ եղանակով է վճարվում կենսաթոշակը:
Կենսաթոշակը վճարվում է երկու եղանակով` անկանխիկ ու կանխիկ:
Կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարելը կենսաթոշակի գումարը կենսաթոշակառուի բանկային հաշվին փոխանցելն է: Կենսաթոշակի գումարը կենսաթոշակառուի բանկային հաշվին է փոխանցվում գանձապետարանի միջոցով:
Կենսաթոշակը կանխիկ եղանակով վճարելուն առնչվող հարաբերությունները կարգավորվում ենկենսաթոշակների վճարման ծառայություններ մատուցելու մասին ծառայության և կազմակերպության միջև կնքված պայմանագրով (այսուհետ` հիմնական պայմանագիր), իսկ կենսաթոշակի գումարը կենսաթոշակառուին տրամադրելու պայմաններն ու կարգը` սույն կարգով և իրավական այլ ակտերով: