Ի ՞նչ պատասխանատվություն է սահմանված պիտանիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի համար

Պիտանիության ժամկետն այն ժամանակահատվածն է, որի ավարտից հետո ապրանքն իր նշանակությամբ օգտագործման համար պիտանի չէ:

Սննդամթերքի, օծանելիքակոսմետիկական ապրանքների, դեղորայքի, դեղամիջոցների, դեղանյութերի, կենցաղային քիմիայի ապրանքների և նման այլ ապրանքների համար արտադրողը պարտավոր է սահմանել այնպիսի պիտանիության ժամկետ, որի ավարտից հետո ապրանքն իր նշանակությամբ օգտագործման համար պիտանի չէ:

Այդպիսի ապրանքների անվանացանկը հաստատում է կառավարությունը:

Արգելվում է ապրանքի վաճառքը (աշխատանքի կատարումը) սահմանված պիտանիության ժամկետի ավարտից հետո, ինչպես նաև այն ապրանքի վաճառքը (աշխատանքի կատարումը), որի համար պետք է սահմանված լիներ ծառայության կամ պիտանիության ժամկետ, բայց չի սահմանվել:

Առանց պիտանիության ժամկետի, պիտանիության ժամկետն անցած, ոչ ընթեռնելի պիտանիության ժամկետով, պիտանիության ժամկետի կրկնակի մակնշմամբ, արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետը ջնջված և նոր ժամկետի նշումով, հայերեն մակնշումը արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետի վրա փակցված ապրանքներ իրացնելն առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել