Ծնողների մասնակցությունը երեխաների համար կատարվող լրացուցիչ ծախսերին

Համաձայնության բացակայության և բացառիկ հանգամանքների առկայության (ծանր հիվանդություն, երեխաների կամ անաշխատունակ չափահաս անապահով զավակների խեղում, նրանց նկատմամբ հատուկ խնամքի համար վճարելու անհրաժեշտություն և այլն) դեպքում ծնողներից յուրաքանչյուրը կարող է դատարանի վճռով ներգրավվել այդ հանգամանքներից բխող լրացուցիչ ծախսեր կրելու գործին։

Լրացուցիչ ծախսերը կրելուն ծնողների մասնակցության կարգը և այդ ծախսերի չափը` կայուն դրամական գումարով, որոշում է դատարանը` ելնելով ծնողների և զավակների գույքային ու ընտանեկան դրությունից և ուշադրության արժանի շահերից: Դա ենթակա է վճարման յուրաքանչյուր ամիս։

Դատարանը կարող է պարտավորեցնել ծնողներին` մասնակցելու ինչպես փաստացի կատարվող լրացուցիչ ծախսերին, այնպես էլ ապագայում կատարվելիք անհրաժեշտ լրացուցիչ ծախսերին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել