Սպասվում է անձրև և մառախուղ․ օդի ջերմաստիճանն դեկտեմբերի 4-5-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին, 4-ի ցերեկը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը սպասվում է անձրև և մառախուղ:

Հանրապետության տարածքում`դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 3-ի գիշերը, 4-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում, 3-ի ցերեկը, 4-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիի, Տավուշի և Սյունիքի նախալեռներում ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Քամին՝ արևելյան` 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն դեկտեմբերի 4-5-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել